Ապրիլ 16, 2024
11659 դիտում

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսի մրցաշարում ընթանում է 2-րդ տեղում


Լուսանկարը` grandchesstour.org


Սենթ-Լուիսում մեկնարկել է արագ ու կայծակնային շախմատի մրցաշարը:

Կայացած 3 տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է 4 միավոր ու 2-րդ տեղում է: Նա հաղթել է Դավիթ Նավարային, զիջել Յան Նեպոմնյաշիին, ապա կրկին առավելության հասել, այս անգամ Վիշվանաթան Անանդի նկատմամբ:

4-ական միավոր ունեն նաեւ Նեպոմնյաշին, Ֆաբիանո Կարուանան ու Լե Կուանգ Լիեմը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին