12663 դիտում

Սենթ-Լուիսում մեկնարկում է 150 հազ. դոլար ֆոնդով շախմատային մրցաշար


Լուսանկարը` grandchesstour.org


Grand Chess Tour-ի հերթական փուլի՝ Սենթ-Լուիսի շախմատի մրցաշարի մասնակիցները երկրպագուներին ստորագրություններ բաժանելուց հետո մասնակցել են վիճակահանությանը:

Օգոստոսի 14-19-ը 10 գրոսմայստերներ, որոնց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, պայքարելու են հաղթողի կոչման համար: Նրանք 1 շրջան անցկացնելու են արագ եւ 2 շրջան կայծակնային շախմատի պարտիաներ:

Վիճակահանության արդյունքերով առաջին տուրում կայանալու են հետեւյալ հանդիպումները՝ Գարի Կասպարով-Սերգեյ Կարյակին, Լեւոն Արոնյան- Դավիթ Նավարա, Յան Նեպոմնյաշի-Լենիեր Դոմինգես, Վիշվանաթան Անանդ-Հիկարու Նակամուրա, Լե Կուանգ Լիեմ-Ֆաբիանո Կարուանա:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին