Ապրիլ 20, 2024
14303 դիտում

Սինքֆիլդի գավաթի առաջատարը Լեւոն Արոնյանն է


Լուսանկարը` grandchesstour.org


Սենթ-Լուիսում ընթացող Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը մոտենում է ավարտին:

Նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Պյոտոր Սվիդլերի (Ռուսաստան) հետ: Արոնյանը, Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) 5-ական միավոր ունեն: Հայ շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր կայանալու է վերջին տուրը: Արոնյանը սեւ խաղաքարերով մրցելու է Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին