Ապրիլ 20, 2024
14552 դիտում

Լեւոն Արոնյան. Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս


Լուսանկարը` grandchesstour.org


Սինքֆիլդի գավաթի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) նկատմամբ:

Պարտիայի ավարտից հետո հայ շախմատիստը խոստովանել է, որ մրցաշարի 2-րդ տուրում անցկացրած անհաջող հանդիպումն օգնել է իրեն փոխել խաղը:

«Հետո ոչ-ոքիներ եղան, իսկ վերջին երկու պարտիայում լավ դրսեւորեցի ինձ: Ես միշտ պատրաստ եմ հաղթանակի, փնտրում եմ իմ հնարավորությունները, մրցակիցներիս ոչ պատրաստ լինելը: Երեկ ու այսօր նրանք արդարացրին սպասելիքներս»,- ասել է Արոնյանը:

Շախմատիստը նշել է, որ հաղթանակը նվիրում է մայրիկին, ով երեկ նշել է ծննդյան 70-ամյակը. «Մայրիկս շատ մեծ ներդրում ունի իմ հաջողություններում: 1994-ին հենց նրա ծննդյան օրը ես նվաճեցի իմ առաջին լուրջ մրցանակը՝ մինչեւ 12 տարեկանների Աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Նա ինձ հետ եկել էր մրցավայր, իսկ այդ ժամանակ մենք փող չունեինք, ու մայրս ողջ մրցաշարի ընթացքում գիշերել էր ավտոբուսի մեջ: Այսօրվա հաղթանակս խորհրդանշական է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին