Ապրիլ 23, 2024
10105 դիտում

Միկել Կաստելլայի հուշամրցաշարի առաջատարը Տիգրան Պետրոսյանն է


Լուսանկարը` Անձնական արխիվից


Իսպանական Բադալոնայում շարունակվող Միկել Կաստելլայի հուշամրցաշարի առաջատար է դարձել Տիգրան Պետրոսյանը:

7-րդ տուրում հայ շախմատիստը սեւ խաղաքարերով կարողացել է հաղթել մրցաշարի առաջատար Պաբլո Էրերրային (Չիլի): Պետրոսյանն այժմ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նույնքան միավոր ունի նաեւ Էրերրան, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Կարեն Գրիգորյանն էլ ոչ-ոքի է խաղացել Պի Ինիանի (Հնդկաստան) հետ եւ 5,5 միավորով 3-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին