Ապրիլ 25, 2024
5962 դիտում

Գրիգորյանն ու Պետրոսյանը մասնակցում են Կաստելլայի հուշամրցաշարին


Լուսանկարը` londonchessclassic


Իսպանական Բադալոնայում ընթանում է Միկել Կաստելլայի հուշամրցաշարը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի երկու շախմատիստ:

Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը 5 տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր ու կիսում են 2-4-րդ տեղերը: Առաջատար Պաբլո Էրերրայից (Չիլի) նրանք հետ են կես քայլով: 6-րդ տուրում հայ շախմատիստները մրցելու են միմյանց դեմ:

Մրցաշարում հանդես են գալիս 143 շախմատիստ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին