Ապրիլ 23, 2024
8332 դիտում

Սինքֆիլդի գավաթի առաջատարը Վաշյե-Լագրավն է


Լուսանկարը` grandchesstour.org


Սենթ-Լուիսում ընթացող Սինքֆիլդի գավաթում առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:

Մրցաշարի 5-րդ տուրում նա հանդիպել է Լեւոն Արոնյանին: Հայ շախմատիստը հանդես է եկել սեւ խաղաքարերով ու կարողացել է հասնել ոչ-ոքիի:

Դրանից հետո Վաշյե-Լագրավը 3,5 միավորով շարունակել է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանն իր ակտիվում ունի 2,5 միավոր:

Այսօր հանգստյան օր է, իսկ օգոստոսի 8-ին Արոնյանն ուժերը կչափի Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին