Ապրիլ 20, 2024
7835 դիտում

Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել «Սեւանա լճի» առաջատարի հետ


Լուսանկարը` chessacademy.am


«Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր:

Երեկ շախմատիստներն անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանն ուժերն է չափել առաջատար Բասսեմ Ամինի (Եգիպտոս) հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Մանուել Պետրոսյանը, որն ուժեղ է եղել Հայկ Մարտիրոսյանից:

Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), Թամիր Նաբաթին (Իսրայել) եւ Ամինը 5-ական միավորով պայքարում են մրցաշարի հաղթողի կոչման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին