9745 դիտում

Ասրյանի հուշամրցաշարին մասնակցում են 90 շախմատիստներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ջերմուկում ընթացքի մեջ է Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը, որն այս տարի հավաքել է 90 շախմատիստների:

Դեռեւս կայացել է մեկ տուր: Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Հրանտ Մելքումյանն է, նա սեւերով ուժեղ է եղել Սեդրակ Մաթեւոսյանից:

Ամենաբարձր վարկանիշն ունեցող  Իգոր Կովալենկոն (Լատվիա) էլ հաղթել է  Հովհաննես Հակոբյանին:

Հաղթանակներ են գրանցել եւս մի շարք հայ շախմատիստներից , որոնցից աղյուսակի վերին հատվածում են Արման Փաշիկյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի ընթացքում շվեյցարական մրցակարգով կկայանա 9 տուր: Այն կտեւի մինչեւ հունիսի 30-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին