9766 դիտում

Սամուել Սեւյանը Ամերիկա Աշխարհամասի շախմատի չեմպիոնն է


Լուսանկարը` twitter.com


Հունիսի 10-18-ը Կոլումբիայի Մեդելին քաղաքում կայացել է Ամերիկա Աշխարհամասի շախմատի առաջնությունը:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է ԱՄՆ-ն ներկայացնող 16-ամյա Սամուել Սեւյանը: Նա, ինչպես եւս մի խումբ շախմատիստներ, 8,5 միավոր է վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվել է Սեւյանին:

Գրիգոր Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) 7 միավորով 35-րդն է եղել:

Աշխարհամասի առաջնությանը 224 շախմատիստներ են մասնակցել, որոնցից 24-ը գրոսմայստերներ են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին