10193 դիտում

Արոնյանի հրաշալի վերադարձը. Նա Ստավանգերի մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` norwaychess.com


Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր ավարտվել է Norway Chess հեղինակավոր գերհզոր մրցաշարը:

Մրցաշարի ողջ ընթացքում հրաշալի ելույթներ անցկացրած Լեւոն Արոնյանը 6 միավորով հռչակվել է հաղթող: Վերջին տուրում հայ շախմատիստը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել պարտիան ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

 

Արոնյանը 9 տուրում տարել է 3 հաղթանակ ու 6 անգամ միավորները կիսել է մրցակիցների հետ: 

 

Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) գրավել է 2-րդ, իսկ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)՝ 3-րդ տեղը, նրանք երկուսն էլ վաստակել են 5-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին