Ապրիլ 19, 2024
10773 դիտում

Ստավանգերի մրցաշարի վերջին տուրում Արոնյանը կմրցի Սոյի հետ


Լուսանկարը` Altibox Norway Chess


Ստավանգերի մրցաշարում այսօր կայանալու է վերջին տուրը:

8-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ: Այժմ հայ գրոսմայստերը 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Արոնյանից կես քայլ հետ է մնում Հիկարու Նակամուրան, իսկ Անիշ Գիրին ունի 4,5 միավոր:

Վերջին տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով ուժերն է չափելու Ուեսլի Սոյի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին