Ապրիլ 25, 2024
9182 դիտում

Հայկ Մարտիրոսյանի ցուցանիշը լավագույնն է եղել ԵԱ-ի Մ-18 տ. պայքարում


Լուսանկարը` wy2016.fide.co


Մինսկում ավարտված Եվրոպայի առաջնությունում հիմնական մրցանակներից բացի տրվել են նաեւ հատուկներ:

Առաջնության մասնակիցներ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 7,5-ական միավոր:

Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչեւ 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շեւչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը:

7,5 միավորով գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը եւ Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին