Ապրիլ 26, 2024
13791 դիտում

Լեւոն Արոնյանը գլխավորել է Ստավանգերի մրցաշարը


Լուսանկարը` norwaychess.no


Ստավանգերի գերմրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Հայ շախմատիստը գործել է վստահ եւ 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն: 34-րդ քայլին Կրամնիկն ընդունել է պարտությունը:

Արոնյանն այժմ ունի 4 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Հիկարու Նակամուրան, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունիսի 14-ին Արոնյանն ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին