8810 դիտում

Գեղեցիկ հաղթանակից հետո Արոնյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական


Լուսանկարը` londonchessclassic.com


Ստավանգերի մրցաշարում Մագնուս Կարլսենին գեղեցիկ պարտիայում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական:

Աշխարհի չեմպիոնին Արոնյանը հաղթել է գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ, դրանց  դիմաց ստացել է հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել, հայտնում է chessfed.am-ը: Պարտիայի 35-րդ քայլին Կարլսենն անձնատուր է եղել:

 

Հայ շախմատիստն այժմ իր ակտիվում ունի 2,5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ ռուս Վլադիմիր Կրամնիկն ու ընթանում է  3-րդ տեղում: Նրանք առաջատար Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) զիջում են կես քայլով:

 

Այսօր կայանալու է 5-րդ տուրը, Արոնյանն ուժերն է չափելու Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին