10482 դիտում

Արոնյան-Գիրի պարտիան ավարտվել է ոչ-ոքի


Լուսանկարը` norwaychess.no


Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային մրցաշարի 3-րդ տուրում բոլոր 5 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիներով:

Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորները կիսել է Անիշ Գիրիի հետ: Մագնուս Կարլսեն-Հիկարու Նակամուրա, Վլադիմիր Կրամնիկ-Ուեսլի Սո, Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Ֆաբիանո Կարուանա եւ Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ հանդիպումներում եւս հաղթողներ չեն եղել:

Նակամուրան ու Կրամնիկն ունեն 2- ական միավոր: Արոնյանը 1,5 միավորով կիսում է 3-8-րդ տեղերը:

Մրցաշարում այսօր հանգստյան օր է, 4-րդ տուրը կկայանա հունիսի 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին