Ապրիլ 20, 2024
6985 դիտում

Ստավանգերի կայծակնային մրցաշարում Արոնյանը գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` qatarchess2016


Նորվեգական Ստավանգերում երեկ մեկնարկել է Norway Chess մրցաշարը, որտեղ ելույթ է ունենում 10 գրոսմայստեր:

Մրցաշարի մեկնարկը տրվել է կայծակնային շախմատի պարտիաներով: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 5,5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մագնուս Կարլսենը 7,5 միավորով ելույթն ավարտել է 1-ին տեղում, երկրորդը՝ Հիկարու Նակամուրան է (5,5 միավոր):

Ըստ այս արդյունքների՝ կազմվել են մրցաշարի դասական պարտիաների զույգերը: Այսօր կայանալիք առաջին տուրում Արոնյանն ուժերը չափելու է Ֆաբիանո Կարուանայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին