5073 դիտում

Grenke Chess Classic-ի մինաձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է


Լուսանկարը` worldchess.com


Մեկօրյա հանգստից հետո Բադեն-Բադենում վերսկսվել է Grenke Chess Classic մրցաշարը:

4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպել է Մաթիաս Բլուբաումին (Գերմանիա) եւ առավելության հասել: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր ու դարձել մրցաշարի առաջատար:

Նրանից կեսական միավորով հետ են Հոու Յիֆանը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Արկադի Նայդիչը (Ադրբեջան):

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը հանդիպելու է Նայդիչի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին