Ապրիլ 19, 2024
5771 դիտում

Արոնյանը Grenke Chess Classic-ում առաջին հաղթանակն է տարել


Լուսանկարը` londonchessclassic


Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել:

Նա սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Արոնյանը վաստակել է 2 միավոր ու ընթանում է 3-րդ հորիզոնականում:

2-ական միավոր ունեն նաեւ Արկադի Նայդիչն ու Ֆաբիանո Կարուանան:

Առաջատարը Հոու Յիֆանն է 2,5 միավորով: 3-րդ տուրում չինուհին ոչ-ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին