3622 դիտում

Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ հանդես գալ ԵԱ-ում


Լուսանկարը` ewcc2017.eu


Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Էլինա Դանիելյանը շարունակում է հաջող ելույթները:

3-րդ տուրում հայ շախմատիստուհին առավելության է հասել ուկրաինուհի Նատալյա Բուկսայի նկատմամբ: Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր ու առաջատարից 0,5 միավորով է հետ:

Մարիա Գեւորգյանն էլ ոչ-ոքի է խաղացել Նաստասիա Զյայզյուլկինայի (Բելառուս) հետ:

Տուրն անհաջող է եղել Լիլիթ Գալոյանի ու Լիլիթ Մկրտչյանի համար, նրանք  պարտություն են կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին