Ապրիլ 19, 2024
3527 դիտում

ԵԱ. 1-ին տուրում հայ շախմատիստներից հաղթել է միայն Լիլիթ Գալոյանը


Լուսանկարը` Dubai Chess & Culture Club


Հայ շախմատիստուհիները մեկնարկել են Ռիգայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում:

Երեկ կայացած 1-ին տուրում հաղթանակ է տարել միայն Լիլիթ Գալոյանը: Նա ուժեղ է եղել Ռամոնա Գոլստից (Լատվիա):

Էլինա Դանիելյանն ոչ-ոքի է խաղացել Լանիտա Ստեցկոյի (Բելառուս) հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Դանիելա Մովիլեանույի (Ռումինիա):

Մարիա Գեւորգյանը զիջել է Նատալիա Ժուկովային (Ուկրաինա):

Առաջնության մրցանակային ֆոնդը 75 հազ. եվրո է կազմում, որից 12 հազարը ստանալու է հաղթողը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին