Ապրիլ 20, 2024
3490 դիտում

Սամվել Տեր-Սահակյանը դարձել է «Կարպոս Օփենի» հաղթող


Լուսանկարը` Մեդիամաքս


Մակեդոնիայում ավարտվել է «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր երեք շախմատիստ:

Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ գրավել առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը 17 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

 

Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուել Պետրոսյանն 6,5-ական միավորով զբաղեցրել են 10-րդ եւ 13-րդ հորիզոնականները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին