Ապրիլ 25, 2024
3219 դիտում

Սկոպյեի մրցաշարի 7-րդ տուրում Հովհաննիսյանը հաղթանակ է տոնել


Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարպոս Օփեն» շախմատային մրցաշարում երեկ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ուժեղ է եղել Զան Տոմազինիից (Սլովակիա):

Սամվել Տեր-Սահակյանը միավորները կիսել է Վլադիսլավ Արտեմիեւի (Ռուսաստան) հետ, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Ուլվի Սադիխովի (Ադրբեջան):

Տեր-Սահակյանը 6 միավորով ընթանում է 2-րդ տեղում, Հովհաննիսյանն ու Պետրոսյանն ունեն 5,5-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին