Ապրիլ 19, 2024
2806 դիտում

«Կարպոս Օփենի» առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել Սկոպյեում ընթացող «Կարպոս Օփեն» շախմատային մրցաշարը:

6-րդ տուրում հայ շախմատիստն առավելության է հասել ԶդենկոԿոզուլի (Սերբիա) նկատմամբ ու 5,5 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը:

Նույնքան միավոր ունի նաեւ Վլադիսլավ Արտեմիեւը (Ռուսաստան), որը կարողացել է հաղթել Ռոբերտ Հովհաննիսյանին:

Մանուել Պետրոսյանն էլ առավելության է հասել Նեբոժա Նիկոլիչի (Մոնտենեգրո) նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին