Ապրիլ 20, 2024
2494 դիտում

Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը «Կարպոս Օփենի» առաջատարներն են


Լուսանկարը` Մեդիամաքս


Սկոպյեում ընթացող «Կարպոս Օփեն» շախմատային մրցաշարի առաջատարները Հայաստանի ներկայացուցիչներն են:

Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը տոնել են հերթական հաղթանակները, 4 հնարավորից վաստակել են 4 միավոր ու կիսում են 1-2-րդ տեղերը: Տեր-Սահակյանն ուժեղ է եղել Մերտ Էրդողդուից (Թուրքիա), իսկ Հովհաննիսյանը՝ Գրժեգորժ Նասուտայից (Լեհաստան):

Մանուել Պետրոսյանը հաղթել է Գերմանիան ներկայացնող Հաննա Կլեկից, նա ունի 3,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին