Ապրիլ 25, 2024
2816 դիտում

Հայ շախմատիստները մեկնարկել են «Կարպոս Օփենում»


Լուսանկարը` Մեդիամաքս


Սկոպյեում մեկնարկել է «Կարպոս Օփեն» շախմատայիին մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

3-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Բորոլյուբ Զլատանովիչին (Սերբիա), Սամվել Տեր-Սահակյանն ուժեղ է եղել Բահրուզ Ռյազաեւից (Ադրբեջան), իսկ Մանուել Պետրոսյանը՝ Նդերիմ Սարաչիից (Կոսովո):

Հովհաննիսյանը 3 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, Տեր-Սահակյանը նույնպես ունի 3 միավոր ու լրցաուցիչ ցուցանիշներով 9-րդն է: Պետրոսյանն ունի 2,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին