Ապրիլ 20, 2024
2957 դիտում

Տիգրան Հարությունյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում


Լուսանկարը` chessfed.am


Երեւանում տեղի է ունեցել ակադեմիայի գավաթի արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը:

Մասնակցել են հարյուր շախմատիստներ Հայստանից, Վրաստանից ու Բելառուսից, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 6 միջազգային ու  ՖԻԴԵ-ի 4 վարպետ:

 

4 մասնակից 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր ու կիսել առաջին հորիզոնականը:

 

Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է հռչակվել Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը 2-րդն է, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին