2571 դիտում

Շարժա Մասթերսին կմասնակցի 5 հայ շախմատիստ


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 23-31-ը ԱՄԷ-ում կայանալու է Շարժա Մասթերս միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցելու են 40 երկրի 251 շախմատիստներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են 5 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանն ու Հայաստանի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմելու է 60 հազ. դոլար, որից 15 հազ. ստանալու է  հաղթողը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին