Ապրիլ 25, 2024
2632 դիտում

Հայտնի են Փարիզի ու Լյովենի շախմատի մրցաշարերի բոլոր մասնակիցները



Grand Chess Tour-ի կազմակերպիչները հայտնել են այն շախմատիստների անունները, որոնք մասնակցելու են Փարիզի ու Լյովենի մրցումներին:

Փարիզի մրցաշարի ուղեգրեր են ապահովել Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Թոփալովը, Էթյեն Բաքրոն եւ Շահրիար Մամեդյարովը, իսկ ահա Լյովենում հանդես կգան Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Վասիլի Իվանչուկն ու Բաադուր Ջոբավան:

Նրանք միանալու են մրցաշարի 10 հիմնական մասնակիցներին՝ Լեւոն Արոնանին, Ուեսլի Սոյին, Ֆաբիանո Կարուանային, Հիկարու Նակամուրային, Մագնուս Կարլսենին, Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Յան Նեպոմնյաշնիին, Սերգեյ Կարյակինին ու Վիշվանաթան Անանդին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին