Ապրիլ 20, 2024
5407 դիտում

Արոնյանը եւս միացել է վիրավոր զինվորների կենտրոնի ծրագրին


Լուսանկարը` london chess classic


Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւս միացել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին:

«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով: Միացեք եւ Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- Facebook-ի իր էջում գրել է Արոնյանը:

Այս ծրագրին արդեն մի շարք հայտնի մարդիկ են միացել: Երեկ իր աջակցությունն էր հայտնել նաեւ Հենրիխ Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին