4439 դիտում

Գրան Պրիի 1-ին փուլն Արոնյանն ավարտել է պարտությամբ


Լուսանկարը` worldchess.com


Շարժայում ավարտվել է շախմատի Գրան Պրիի առաջին փուլը, որին մասնակցել է 18 գրոսմայստեր:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտություն է կրել Դին Լիրենից: Սա եղել է հայ շախմատիստի առաջին պարտությունը, մինչ այդ նա բոլոր պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի: Արոնյանը 4 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը:

Մրցաշարում առաջին հորիզոնականը 5,5 միավորով զբաղեցրել է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել Մաքսիմ Վաշյե-Լագրավից (Ֆրանսիա):

Գրան պրին կազմված է 4 մրցաշարից, մյուս երեքը կայանալու են Մոսկվայում, Ժնեւում եւ Պալմա դե Մալյորկայում:
 
Ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցել Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին