4946 դիտում

Գրան Պրի. Արոնյանն առաջատարից հետ է մեկ միավորով


Լուսանկարը` london chess classic


Շարժայում ընթացող Գրան Պրիում Լեւոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին է խաղացել:

Երկրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը եղել է Մայքլ Ադամսը (Անգլիա): Արոնյանն այժմ ունի 1 միավոր եւ ընթանում է 10-րդ հորիզոնականում: Առաջատարը 2 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավն է (Ֆրանսիա):

Այսօր Արոնյանն ուժերն է չափելու Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:

Գրան պրին կազմված է 4 մրցաշարից, առաջինն ընթանում է Շարժայում: Ապա այն ընդունելու են Մոսկվան, Ժնեւը եւ Պալմա դե Մալյորկան:
 
Ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին