Ապրիլ 26, 2024
3398 դիտում

Գրան Պրիում Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով


Լուսանկարը` london chess classic


Շարժայում սկսվել է Գրան Պրիի առաջին փուլը, որին մասնակցում է 18 գրոսմայստեր:

Լեւոն Արոնյանն առաջին տուրում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Տոմաշեվսկու հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այժմ հայ շախմատիստն ունի 0,5 միավոր ու առաջատարներ Ռիչարդ Ռապպորտից ու Մաքսիմ Վաշյե-Լագրավից հետ է կես քայլով:

 

Գրան պրին կազմված է 4 մրցաշարից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնեւում եւ Պալմա դե Մալյորկայում: 

 

Ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին