Ապրիլ 19, 2024
5336 դիտում

Գաբուզյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին ու լավագույնների թվում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիրդուսի գավաթի 4-րդ տուրում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը կրկին հաղթանակ է տարել:

Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Լոգման Գուլիեւի նկատմամբ:

Այժմ Գաբուզյանը 4 միավորով մի շարք շախմատիստների հետ առաջատարների թվում է: Լրացուցիչ ցուցանիշներով նա ընթանում է 4-րդ տեղում, առաջատարը Միլան Պաչերն է (Սլովակիա):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրայր Սիմոնյանն էլ հաղթել է Արման Շահզամանիին (Իրան) եւ ունի 3,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին