Ապրիլ 24, 2024
5075 դիտում

Հայտնի են Ստավանգերի սուպերմրցաշարի բոլոր մասնակիցները


Լուսանկարը` londonchessclassic


Հայտնի են հունիսի 5-17-ը Ստավանգերում կայանալիք շախմատային սուպերմրցաշարի բոլոր 10 մասնակիցների անունները:

Կազմակերպիչները նախապես հայտարարել էին 7-ին՝ Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) եւ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ):

Նրանց են ավելացել եւս երեքը՝ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա):

Այդ շախմատիստները ՖԻԴԵ-ի աղյուսակում զբաղեցնում են 1-10-րդ տեղերը, նրանց միջին վարկանիշը կազմում է 2800 միավոր, ինչը չափազանց բարձր արդյունք է համարվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին