Ապրիլ 19, 2024
1683 դիտում

Հովհաննես Գաբուզյանը Հռոմի օփենում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալիայում մեկնարկել է Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում է նաեւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Առաջին տուրում հայ շախմատիստն առավելության է հասել Իտալիան ներկայացնող Մարիո Սիբիլիոյի նկատմամբ: Այժմ Գաբուզյանը մեկ միավորով մի շարք շախմատիստների հետ կիսում է առաջին հորիզոնականը:

Հռոմի բաց առաջնությունը տեղի է ունենում առաջին անգամ, մասնակցում են 30 երկրի 182 շախմատիստ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին