Ապրիլ 24, 2024
4293 դիտում

Զավեն Անդրիասյանը մեկնարկել է Corsican Circuit շախմատային մրցաշարում


Լուսանկարը` Dubai Chess & Culture Club


Բաստիայում մեկնարկել է Corsican Circuit շախմատային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:

Մրցաշարի հիմնական փուլում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի է խաղացել Դանիել Բոգդանի (Ռումինիա) հետ ու 2,5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Առաջատարներն ուկրաինացի շախմատիստներ Ալեքսանդր Մոիսեենկոն ու Վլադիմիր Օնիշուկն են, որոնք իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:

Այն շախմատիստները, ովքեր հիմնական մրցաշարում կզբաղեցնեն 1-12-րդ հորիզոնականները, կնվաճեն նոկաուտ համակարգով անցկաղվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգիր: Այստեղ նրանց կմիանան Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը եւ Հոու Յիֆանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին