3265 դիտում

Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի 8-րդ հուշամրցաշարը


Լուսանկարը` Գեոթիմ


Այսօր Ջերմուկում մեկնարկելու է Կարեն Ասրյանի թվով արդեն 8-րդ հուշամրցաշարը:

Երեկ տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունն, իսկ այսօր ժամը 15:00-ից մեկնարկելու է առաջին տուրը:

Հաղթողի կոչման համար պայքարելու են 92 շախմատիստներ աշխարհի 11 երկրներից: Ամենաբարձր վարկանիշն ունի ուկրաինացի Անտոն Կորոբովը՝ 2698, իսկ հայերից՝ Արման Փաշիկյանը (2604):

Բացման արարողությանը մասնակցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի աջակից Գեոթիմ ՓԲԸ-ի Սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը:

«Ուրախ ենք, որ Հայաստանում այս ինտելեկտուալ սպորտաձեւի տարածմանը մասնակցելու հնարավորություն ունենք: Սպորտը եւ կրթությունը Ամուլսարի հարակից համայնքների համար Գեոթիմի սոցիալական ծրագրերի կարեւոր բաղկացուցիչ են»,- ասել է Նառա Ղազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին