Ապրիլ 24, 2024
955 դիտում

Գրան Պրիի 7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանն առաջատարներից հետ է մնում 2,5 միավորով


Էլինա Դանիելյանը
Էլինա Դանիելյանը

Լուսանկարը` fide.com


Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի խաղարկության 6-րդ փուլի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ալինա Լ’Ամիի (Ռումինիա) հետ:

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող մրցաշարում Դանիելյանը հանդես է եկել սեւ խաղաքարերով ու միավորները կիսել 80-րդ քայլից հետո:

Հայ շախմատիստուհին վաստակել է 3,5 միավոր ու առաջատարներ Յու Վենյունից ու Հոու Յիֆանից (Չինաստան) հետ է մնում 2,5 միավորով: Հաջորդ տուրում Դանիելյանն ուժերն է չափելու Նաֆիսա Մումինովայի (Ուզբեկստան) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին