Ապրիլ 20, 2024
855 դիտում

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Ֆաբիանո Կարուանան միավորներով շատ մոտ է Լեւոն Արոնյանին


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանշային աղյուսակ:

Ու կրկին հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է  զբաղեցնել 2-րդ հորիզոնականը 2804 միավորով:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2870 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), որն իր ակտիվում ունի 2801 միավոր:
ՖԻԴԵ-ի աղյուսակում են հայտնվել եւս 4 հայ շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը 2691 միավորով բարձրացել է 53-րդ հորիզոնական, Հրանտ Մելքումյանը 2678 միավորով 61-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը 86-րդն է (2663 միավոր), իսկ Վլադիմիր Հակոբյանը 97-րդն է 2657 մավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին