Ապրիլ 25, 2024
981 դիտում

Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այսօր մեկնել են Տրոմսո


Լուսանկարը` Facebook


Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այսօր մեկնել են նորվեգական Տրոմսո քաղաք, որտեղ մասնակցելու են համաշխարհային Օլիմպիադային:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասել է, որ երկու օրը բավական է, որպեսզի շախմատիստները հարմարվեն ու պատրաստ լինեն այդ կարեւոր մրցաշարին:

Շախմատի 41-րդ Օլիմպիադան մեկնարկելու է օգոստոսի 1-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ելույթ են ունենալու Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը:

Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը հայտավորել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Մարիա Կուրսովային, Լիլիթ Գալոյանին ու Շուշաննա Սարգսյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին