Ապրիլ 18, 2024
941 դիտում

Սիդնեյի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցնում է 3-րդ տեղը


Հրանտ Մելքումյանը
Հրանտ Մելքումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիդնեյում ընթացող միջազգային շախմատային մրցաշարում արդեն խաղարկվել են 5-րդ տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն այդ տուրում սեւ խաղաքարերով առավելության է հասել Կե Մուի (Չինաստան) նկատմամբ ու վաստակել 4 միավոր:

Նա մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է  3-րդ հորիզոնականը՝ առաջատար Լիվիու-Դիետեր Նիսիպեանուին (Ռումինիա) զիջելով միայն կես միավոր:

6-րդ տուրում Մելքումյանը ուժերն է  չափելու հենց Նիսիպեանուիի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին