4490 դիտում

Թորոսյան. Ավագյանից Եվգենի Սմիրնովը գոտին խլել չի կարողանա


Լուսանկարը` andres soriano


Սեպտեմբերի 21-ին Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանություն կանցկացնի: Նրա մրցակիցը ռուս Եվգենի Սմիրնովն է, որն անցկացրած 14 մենամարտերում էլ հաղթանակ է տարել:

Ավագյանի մարզիչ Դավիթ Թորոսյանը նշել է, որ բարդ մենամարտ է սպասվում:

«Նախապատրաստվում ենք շատ կարեւոր դիմակայության: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկատակտիկական եւ ֆիզիկական պատրաստվածության վրա: Սմիրնովը պարտություն չի կրել, չնայած դրան, դեռեւս գոտի էլ չի նվաճել: Հիմա ռուս բռնցամարտիկը մոտեցել է գոտու համար մենամարտին, բայց չեմ կարծում, որ կկարողանա Արամից խլել այն»,-Թորոսյանի խոսքերը մեջբերում է Punch Boxing Armenia-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին