Ապրիլ 19, 2024
5240 դիտում

Արամ Ավագյանի գոտու պաշտպանությունը սեպտեմբերի 21-ին է


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանություն կանցկացնի սեպտեմբերի 21-ին:

Ինչպես նշել է Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը, մենամարտը կայանալու է Մոսկվայում, իսկ Ավագյանի մրցակիցը լինելու է ռուս Եվգենի Սմիրնովը: Երկու բռնցքամարտիկներն էլ դեռեւս պարտություն չունեն:

Դավթյանն ասել է, որ հատուկ է ընտրել սեպտեմբերի 21-ը, քանի որ միշտ ցանկացել է Հայաստանի անկախության օրը բռնցքամարտի երեկո կազմակերպել:

Հնարավոր է այդ օրը ռինգ դուրս գա նաեւ վերջերս հաղթանակ տարած Գոռ Երիցյանը: Իսկ ընկերության մեկ այլ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը ծրագրում են անցկացնել ԱՄՆ-ում: Մրցակցի ու վայրի մասին մանրամասներ դեռ չկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին