Ապրիլ 24, 2024
12222 դիտում

Սյուզի Կենտիկյանը պլանավորում է տարեվերջին վերադառնալ բռնցքամարտ


Լուսանկարը` Մեդիամաքս


2 տարվա դադարից հետո WBA ու WBO վարկածներով Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պլանավորում է վերադառնալ բռնցքամարտ:

Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզուհին ասել է, որ դադար էր վերցրել, քանի որ հանգստի կարիք ուներ:

«Երկար տարիներ պրոֆեսիոնալ բռնցքամարտով էի զբաղվել, նոր ճանապարհներ ուզեցի բացահայտել ու շոուների մասնակցել, այդ ժամանակահատվածը եւս կարեւոր էր ինձ համար: Հիմա հնարավոր մրցակցի հետ բանակցություններ ենք վարում, որ այս տարվա ավարտին կամ 2019-ի հունվարին մենամարտը կայանա»,- ասել է Կենտիկյանը:

Նա խոստովանել է, որ շատ է ցանկանում մարզվել Հայաստանում, ինչպես նաեւ պլանավորում է իր կարիերայի վերջին մենամարտն անցկացնել հայրենիքում:

«Գերմանիայում էլ կանանց բռնցքամարտն անհետաքրքիր է դարձել, դրա համար ուզում եմ իմ թիմի հետ շոու կազմակերպել, որ շատ մարդիկ ցանկանան հետեւել դրան: Մեր ժամանակներում առաջին հերթին պետք է դիտարժանություն ապահովել»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին