Ապրիլ 24, 2024
7006 դիտում

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը դադարեցրել է լիազորությունները


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախագահ Արթուր Գեւորգյանն առաջարկել է նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել եւ հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվել։

 

«Ես դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչեւ հաջորդ ընտրություններ՝ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեցին հայտարարություններ նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300.000 դոլար, որը մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց, իսկապես, ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը, ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվի պատշաճ աշխատանքի համար»,-ասել է Գեւորգյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին