Ապրիլ 19, 2024
11915 դիտում

Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար


Լուսանկարը` Punch Boxing Armenia


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն այսօր կանցկացնի 10-րդ մենամարտ:

Նա առաջին անգամ WBC International Silver գոտու համար Իսսպանիայի Բենիդորմ քաղաքում կմրցի մեքսիկացի Խեսուս Գալիսիայի դեմ:

Երեկ կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:

«Մրցակիցս  մեր քաշային կարգում լավագույն 30 բռնցքամարտիկներից է:

Գիտեմ, որ դժվար մենամարտ է լինելու, սակայն պատրաստ եմ դրան ու շատ եմ ցանկանում կրկին հաղթանակ տոնել»,- ավելի վաղ ասել էր Աբգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին