Ապրիլ 20, 2024
10440 դիտում

Կորոտկովի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները շահել են 4 մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Խաբարովսկում ավարտվել է Կոնստանտին Կորոտկովի բռնցքամարտի հուշամրցաշարը:

Հայաստանի հավաքականից մեդալակիր է դարձել չորս բռնցքամարտիկ:

Իր քաշային կարգում հավասարը չի ունեցել Գուրգեն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը (+91 կգ) եզրափակիչ մենամարտում 5:0 հաշվով առավելության է հասել Տարաս Նեվդաչինի (Լեհաստան) նկատմամբ ու դարձել ոսկե մեդալակիր:

Արծաթե պարգեւի է արժանացել Արման Դարչինյանը (75 կգ), իսկ Հենրիկ Մոքոյանն (56 կգ) ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ) զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել թիմի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին