8001 դիտում

Արամ Ավագյանը տիրացել է WBC International Silver գոտուն


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը տիրացել է WBC International Silver գոտուն:

Երեկ երեկոյան իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ նա ուժեղ է եղել մեքսիկացի Էմմանուել Լոպեսից:


«Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների, ջերմ խոսքերի ու Ձեր աջակցության համար։ Այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր էր, շատ զգացված եմ, որ ուրախության բերկրանքը վայելում եք ինձ հետ։ Հույս ունեմ, որ առաջիկայում էլ կշարունակեմ Ձեզ պարգեւել անմոռանալի պահեր։ Աստված պահապան բոլորիս»,- Facebook-ի իր էջում գրել է Ավագյանը.

Նա պրոֆեսիոնալ ռինգում 8-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

 

Երեկոն հաջող է դասավորվել նաեւ Նարեկ Աբգարյանի համար, նա էլ շարունակել է անպարտելի հանդիպումների շարքն ու առավելության հասել Պաբլո Նարվաեսի (Նիկարագուա) նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին