Ապրիլ 20, 2024
6587 դիտում

Էլչեում գոտիների համար կմենամարտեն Ավագյանն ու Աբգարյանը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Իսպանական Էլչե քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ այսօր ռինգ են դուրս գալու Հայաստանի 2 ներկայացուցիչներ:

WBC International Silver գոտու համար մենամարտում հանդիպելու են Արամ Ավագյանն ու մեքսիկացի Էմմանուել Լոպեսը: Ավագյանն արդեն 7 մենամարտ ունի գրանցած ու բոլորում էլ առավելության է հասել մրցակիցների նկատմամբ:

 

Նարեկ Աբգարյանն էլ հանդիպելու է Պաբլո Նարվաեսին (Նիկարագուա): Հայ բռնցքամարտիկը մինչ այս անցկացրել է 8 մենամարտ, բոլորում էլ հաղթանակ է տարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին